Անի Լուպեն՝ ծննդյան օրվա գլխավոր երազանքի ու ամենացանկալի նվերի մասին

Դերասանուհի Անի Լուպեն երեկ՝ հունիսի 15-ին, դարձավ 36 տարեկան։ Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհին կիսվում է իր համար այդ կարևոր օրվա մանրամասներով։

Անին խոստովանում է, որ արդեն 36 տարի է, ինչ տորթի մոմերը փչելիս նույն երազանքն է պահում։
«Ես միշտ ամեն տարի նույն երազանքն եմ պահում, հավատում եմ, որ ծննդյան օրը հրաշքները կատարվում են, և ամեն անգամ ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր ծայրերում հիվանդ մարդիկ առողջանան։ Հավատում եմ, որ Աստված երազանքս կատարում է»,- պատմում է Անին։

Լուպեն խոստովանում է, որ տարիքի հետ, իհարկե, բնավորության ինչ-որ գծեր են իր մոտ փոխվում, սակայն դրանք շատ չեն։
«Հստակ ամեն տարի չեն փոխվում, բայց փոփոխություններ լինում են։ Այս տարի շատ քիչ, բայց հավատս եմ կորցրել մարդկանց նկատմամբ»,- կիսվում է դերասանուհին։

Խոսելով նվերների մասին՝ Անին հավատացնում է, որ իրեն դուր են գալիս իր բոլոր նվերները՝ առանց բացառության։
«Ես ինձ բաժին ընկած բոլոր նվերներից ուրախանում եմ, և առհասարակ, չի եղել մի նվեր, որն ինձ դու չգա։ Հատուկ նվեր գոյություն չունի, սակայն ամենից շատ նախընտրում եմ ստանալ ծաղիկներ՝ երիցուկներ»,- ասում է  դերասանուհին։

Անին նշում է, որ իր յուրաքանչյուր ծնունդ անցնում է յուրահատուկ կերպով։ Դերասանուհին իր խոսքը եզրափակում է՝ ասելով, որ ինքն իրեն մաղթում է մեծ ուժ և որ ամենակարևորն է՝ առողջություն։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան