Ինչպե՞ս է անցել Քեթի Տոպուրիայի դստեր ծննդյան տոնը (լուսանկարներ)

Օրեր առաջ 33-ամյա երգչուհի Քեթի Տոպուրիան նշել է իր դստեր 5-ամյակը։ Կարանտինային ռեժիմը չի խանգարել երգչուհուն մեծ խնջույք կազմակերպել ու շքեղ նշել փոքրիկ Օլիվիայի համար այդ կարևոր օրը։ Երկրպագուներին հիացրել է Օլիվիայի քառահարկ տորթը, որը զարդարված է եղել «Սառցե սիրտը» մուլտֆիլմի թեմատիկայով։
«Այսօր դու դարձար 5 տարեկան։ Դու իմ ամենամեծ սերն ես։ Եղիր երջանիկ, իմ աղջիկ, ու միշտ իմ կողքին։ Ծնունդդ շնորհավոր»,- գրել էր Քեթին՝ հրապարակելով լուսանկարներ դստեր ծննդյան տոնից։

Նշենք, որ կարանտինի ընթացքում երգչուհին հաճախ է դստեր հետ նոր լուսանկարներ հրապարկում իր միկրոբլոգում։
Մայրիկն ու դուստրը վայելում են ամբողջ ժամանակը միասին անցկացնելու հնարավորությունը: Խիստ զբաղվածության պատճառով աստղը հազվադեպ էր կարողանում ամբողջ օրը մնալ իր դստեր կողքին, բայց հիմա շատ լավ առիթ է՝ բացը լրանելու համար: