«Ունեմ ընկեր և չեմ ուզում, որ ինձ ամեն անգամ ամուսնացնեք»․Նազենի Հովհաննիսյանը, վերջապես, խոսել է իր անձնականի մասին

Նազենի Հովհաննիսյանն օրեր առաջ՝ իր ինստագրամյան ուղիղ եթերով հեռարձակվող «Ինստամերկ» նախագծի եթերներից մեկի ժամանակ, խոստովանել է երկրպագուներին, որ ընկեր ունի։
Դիանա Մալենկոյի հետ զրույցի ընթացքում ինստագրամյան հետևորդներից մեկը Նազենիին հարցրել է՝ արդյոք Նազենին կընդունի գյուղացի տղայի ամուսնության առաջարկը։ Նազենին չի խուսափել պատասխանել այդ տարօրինակ հարցին և ասել է․ «Ինչո՞ւ եք մտածում, որ ամուսնության առաջարկն ընդունելիս պետք է հաշվի առնեմ՝ գյուղացի է, թե քաղաքացի: Նախ ես հաշվի եմ առնում իմ սրտի կանչը, և երկրորդ՝ կներեք, ունեմ ընկեր և չեմ ուզում, որ ինձ ամեն անգամ ամուսնացնեք»: