53-ամյա Սալմա Հայեկը ներկայացրել է իր դեմքն առանց դիմահարդարման ու ֆոտոշոփի (լուսանկար)

Հոլիվուդյան շատ աստղեր խուսափում են ներկայանալ հանրությանն առանց դիմահարդարման, իսկ սոցիալական կայքերի իրենց էջերում մշտապես ֆոտոշոփում են լուսանկարները՝ երկրպագուներին չհիասթափեցնելու համար։
Սակայն 53-ամյա Սալմա Հայեկը որոշել է ռիսկի դիմել ու իր միկրոբլոգում կիսվել է նոր լուսանկարով, որտեղ ներկայացել է առանց դիմահարդարման ու ֆոտոշոփի։ Դերասանուհին, ով մշտապես հիացնում է երկպագուներին իր արտաքին տեսքով, հաճախ է կիսվում գեղեցկության գաղտնիքներով՝ խոստովանելով, թե ինչ կանացի խորամանկությունների է դիմում երիտասարդությունն ու թարմությունը պահպանելու համար։

Ավելի վաղ նա խոստովանել էր, որ մաշկի նկատմամբ յուրահատուկ խնամք է ցուցաբերում։
«Դեռ մանկուց իմ տատիկը միշտ ասում էր, որ պետք չէ լվացվել առավոտյան, որովհետև մաշկի խոնավեցման համար անհրաժեշտ են նրա սեփական յուղերը: Երեկոյան ես շատ լավ լվանում եմ դեմքս, էլ ինչո՞ւ լվանալ այն առավոտյան»,- պատմել էր հարցազրույցում Սալմա Հայեկը:
Երեկոյան Սալման հատուկ կերպով է հոգ տանում իր մաշկի մասին: Այդ մեթոդը նա սովորել է իր տատիկից:
Դիմահարդարումը նա մաքրում է կոկոսի յուղի միջոցով, իսկ հետո, սրբիչը տաքացնելով միկրոալիքային վառարանում, այն թաթախում է վարդագույն ջրում ու դնում դեպքին՝ որպես թերմոդիմակ: Սակայն աստղի առաջարկած այս մեթոդը նախատեսված է միայն չոր մաշկ ունեցողների համար: