Հայտնի է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը

Հայտնի է բրիտանացի դերասան Դենիել Քրեյգի գլխավոր դերակատարմամբ 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը։ Ամսաթվի մասին տեղեկությունը հրապարակել է ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջը։

Ըստ հաղորդագրության՝ Մեծ Բրիտանիայում «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմն էկրան կբարձրանա 2020 թվականի նոյեմբերի 12-ին: Ամերիկյան կինոթատրոններում պրեմիերան կկայանա նոյեմբերի 20-ին։

Համաշխարհային պրեմիերան պլանավորված էր ապրիլին, սակայն կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով այն հետաձգվել էր։

Սյուժեի համաձայն՝ Ջեյմս Բոնդը հեռացել է ծառայությունից և ապրում է Ճամայկայում։ Մի օր նրան դիմում է ԿՀՎ-ից իր հին ծանոթ Ֆելիքս Լեյթերը և խնդրում է օգնել փրկել առևանգված գիտնականին: Բոնդը հանձն է առնում առևանգված գիտնականին փրկելու առաքելությունը, որի ընթացքում առերեսվում է նոր տեխնոլոգիաներով զինված վտանգավոր ու խորհրդավոր չարագործին:

Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ճամայկայում, Լոնդոնում, Իտալիայում և Նորվեգիայում:

Ֆիլմի գլխավոր սաունդթրեքը ձայնագրել է Բիլլի Այլիշը։