Ջիջի Հադիդը 10 կգ քաշ է հավաքել հղիության ընթացքում (լուսանկար)

Աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկը՝ Ջիջի Հադիդը, շաբաթներ առաջ՝ Ջիմի Ֆելոնի «Երեկոյան շոու» առցանց հաղորդման ժամանակ, հայտնեց, որ շուտով փոքրիկ է պարգևելու հայտնի երգիչ Զեյն Մալիկին։
Ինսայդերը հայտնում է, որ հղիության 5-րդ ամսում գտնվող մոդելը գիրացել է 10 կիլոգրամով։ Հադիդն արդեն երկար ժամանակ է, ինչ իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում չի ցուցադրում կազմվածքը, սակայն այն, որ Ջիջին փոքր-ինչ գիրացել է, կարելի է հասկանալ նաև նրա ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներից, որտեղ երևում է, որ մոդելի դեմքը բավականին կլորիկացել է։
«Ջիջին իրեն հիանալի է զգում։ Պարզվում է՝ հղի Ջիջին ավելի գեղեցիկ է, քան նախքան հղիությանը։ 10 կիլոգրամը նրան շատ է սազում, և Զեյնը միշտ նրա կողքին է»,- արևմտյան լրատվամիջոցներին հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։