11 տարի միասին․ Արսեն Գրիգորյանի ընտանիքում այսօր կարևոր օր է

Երգիչ Արսեն Գրիգորյանն և Ջուլիան այսօր նշում են իրենց ամուսնության 11-ամյակը։
Արճիճե կամ Վարդագույն հարսանիքը` տասնմեկ ամյակը, նշում են որպես հարսանիքից հետո ամենակարևոր իրադարձություններից մեկը:  Սա նոր մի փուլ է, երբ, երկար ճանապարհ անցնելուց հետո, արվում են եզրակացություններ, վերագնահատում են միասին անցած ուղին, միասին կազմում են ապագա պլանները:
Ավանդույթի համաձայն ամուսինը կնոջը նվիրում է  11 հատ վարդ, որոնցից 10-ը  կարմիր են,  խորհրդանշում են սերն ու կիրքը, իսկ մեկը` սպիտակ, որպես ապագա կյանքի հանդեպ հույսի, հավատի նշան:
Կինն իր հերթին հագնում է վարդագույն զգեստ, իսկ մազերի մեջ ամրացնում նույն գույնի վարդ: Այս տարեդարձը անվանում են նաև Արճիճե: Այն խորհրդանշում է ամուսինների հարաբերությունների ճկունությունը: