Մհերը վիրահատել է քիթը (լուսանկարներ)

Երգիչ Մհերն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ, որոնցից պարզ է դարձել, որ արտիստը վիրահատել է իր քիթը։
«Շնորհակալություն շնչառությունս վերադարձնելու համար»,- լուսանկարին կից գրել է երգիչը։
Լուսանկարի մեկնաբանություններում երկրպագուները փորձել են պարզել՝ արդյոք Մհերը դիմել է էսթետիկ միջամտության, թե վիրահատությունը կատարվել է միայն շնչառական խնդիրների պատճառով։
Սակայն երգիչը դեռ չի պատասխանել ինստագրամյան հետևորդների հարցերին։