SEREBRO խմբի նախկին մասնակիցը նշանադրվել է

Կատյա Կիշուկը, ով մեծ ճանաչում ձեռք բերեց SEREBRO խմբի հետ իր կարճատև համագործակցության շնորհիվ, ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով՝ հայտնելով, որ նշանադրվել է։ Գեղեցկուհին հրապարակել է իր մատանու լուսանկարը, որն անչափ դուր է եկել հետևորդներին։
Նշենք, որ սիրահարները ծանոթացել են արտասահմանում և արդեն մի քանի տարի է, ինչ միասին են։

Կատյան չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին և հազվադեպ է հրապարակում լուսանկարներ իր ընտրյալի հետ։ Լրագրողների հետ զրույցում երգչուհին խոստովանել է, որ այս շրջանում իր համար առաջնահերթ կարիերան է։
Հիշեցնենք, որ Կատյան հեռացել է SEREBRO խմբից մեկ տարվա համագործակցությունից հետո։ Այժմ նա հանդես է գալիս Կատերինա մականվամբ։