Մհեր Մխիթարյանը վարակվե՞լ է կորոնավիրուսով

Հումորիստ, դերասան Մհեր Մխիթարյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով իր հետևորդներին, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել։
Լուրն անչափ անհանգստացրել է երկրպագուներին։ Լուսանկարի մեկնաբանությունները րոպեների ընթացքում հեղեղվել են հարցերով․ ինստագրամյան հետևորդները փորձել են պարզել՝ դրակա՞ն է թեստի արդյունքը, թե՞ բացասական։
Showbiz.am կայքի հետ զրույցում Մհերն ասաց, որ թեստի պատասխանը պարզ կլինի մի քանի օրից։ Դերասանը շփում է ունեցել մարդու հետ ով, իր կարծիքով, վարակակիր է, սակայն վերջինիս թեստի պատասախանները բացասական են եկել։