Դևիդ Շվիմերի 9-ամյա դուստրը սափրել է գլուխը

Հայտնի դերասան Դևիդ Շվիմերը, ով ծանոթ է շատերին «Ընկերները» սերիալից, իր ինստագրամյան էջում կիսվել է դստեր լուսանկարով, որտեղ երևում է, որ փոքրիկ աղջնակը սափրել է իր գլուխը։
Դերասանը բացատրել է ինստագրամյան հետևորդներին, որ իր այդ քայլով դուստրը՝ Քլեոն, արձագանքել է երկրում տիրող վիճակին՝ հանդես գալով ամերիկյան հասարակության մեջ առկա կարծրատիպերի դեմ։
Շվիմերի նախկին կինը՝ Զոուին անձամբ է սափրել դստեր շքեղ վարսերը։ Նա հպարտանում է դստեր համարձակությամբ և ինչ-որ տեղ անգամ նախանձում է, սակայն նշում է, որ շատ էր ափսոսում Քլեոյի փարթամ ու առողջ մազերը։

Նշենք, որ Քլեոն Զոուիի և Դևիդի միակ երեխան է ։Զույգն ամուսնալուծվել է 2017 թվականին, երբ Քլեոն ընդամենը 7 տարեկան էր։ Չնայած նախկին կնոջ հետ լարված հարաբերություններին՝ Դևիդը բաակաին հաճախ է շփվում դստեր հետ։
Լրագրողների հետ զրույցում Շվիմերը հավատացնում է, որ բոլոր տոներն ու կարևոր օրերը նրանք անցկացնում են երեքով։