Ինչո՞ւ են միմյանց հետ վիճել Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները

Բեքհեմների ընտանիքի մտերիմ ընկերներից մեկը լրատվամիջոցներին հայտնել է, որ աստղային ընտանիքի մի օրն անգամ չի անցնում առանց վեճերի ու անհամաձայնությունների։ Ինսայդերի հավաստմամբ՝ 20 տարվա ամուսինների վեճի հիմնական թեման վերաբերում է երեխաներին։
Բանն այն է, որ կարանտինի ընթացքում Դևիդ Բեքհեմը, հետևելով երեխաների ուսմանը, հասկացել է, որ վերջիններս բավարար ժամանակ չեն տրամադրում կրթությանը։ Իսկ Վիկոտրյային այդ հանգամանքն այդքան էլ չի անհանգստացնում, քանզի նրա կարծիքով երեխաները դեռ վաղ տարիքից պետք է օգտվեն ծնողների հայտնիությունից ու հարթեն իրենց աստղային ճանապարհը։

Հենց սա էլ դարձել է աստղային զույգի վեճի պատճառը, որի մասին գիտեն նրանց բոլոր մտերիմներն ու ընկերները։
Նշենք, որ զույգի ավագ որդին՝ Բրուքլինը, մոր հորդորով թողեց քոլեջն ու սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ, սակայն նա որոշ ժամանակ անց ձանձրացավ իր այդ աշխատանքից ու մատնվեց անգործության։ Հիմա Բրուքլինն ապրում է ծնողների հաշվին։