«Ուզում եմ ասել՝ սիրում եմ ձեզ»․ Լեդի Գագան առանց դիմահարդարման լուսանկարով սեր է խոստովանել իր երկրպագուներին (լուսանկար)

Հայտնի երգչուհի Լեդի Գագան ինստագրամյան իր էջում երկրպագուների հետ առանց դիմահարդարման լուսանկարով է կիսվել և նշել, որ սիրում է իր հետևորդներին։

34-ամյա երգչուհու՝ վառ վարդագույն սպորտային տոպով ինքնանկարը գրեթե 2 միլիոն հավանում է ստացել։ Երկրպագուներին մեծամասամբ դուր է եկել այն Լեդի Գագան, որը բնական է ներկայանում։

«Աշխարհի մասին եմ մտածում ու ձեզ սեր ուղարկում։ Կլոր շրջանով քայլում ու մտածում եմ, թե ինչ եմ ուզում ասել ձեզ։ Ուզում եմ ասել՝ սիրում եմ ձեզ»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։