Մեթյու Մաքքոնախին և նրա կինը՝ Կամիլա Ալվեսը, հայտնվել են Town & Country ամսագրի շապիկին (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնախին և նրա կինը՝ Կամիլա Ալվեսը, հայտնվել են Town & Country ամսագրի շապիկին, գրում է Daily Mail-ը։

Շապիկի լուսանկարում 50-ամյա դերասանը քնքշորեն գրկում է իր 38-ամյա կնոջը, որը կրում է ոսկեգույն զգեստ։

Ամսագրին տված հարցազրույցում զույգը խոսել է իրենց հիմնած «Պարզապես շարունակիր ապրել» (Just Keep Livin’) բարեգործական հիմնադրամի մասին, որն օգնություն է ցուցաբերում բարձր դասարանի աշակերտներին։

Հիմնադրամը դեռահասներին մատուցում է մի շարք ծառայություններ, այդ թվում՝ սննդային խորհուրդներ, ֆիզիկական վարժություններով զբաղվելու հնարավորություն, վարքի վերաբերյալ քննարկումներ և այլն։

«Ավագ դպրոցը վերջին վայրն է, որտեղ կարելի է մարդուն ճիշտ ուղու վրա դնել: Եթե նրանք ձախողում են բարձր դասարաններում և նման վարքագիծ դրսևորում նաև դպրոցն ավարտելուց հետո, ապա կարող են բանտ ընկնել, կամ էլ ավելի վատ…»,-բացատրել է դերասանը։