Իլոն Մասկը մեկնաբանել է Էմբեր Հերդի ու Կարա Դելևինի հետ խմբակային սեքսի մասին խոսակցությունները

SpaceX-ի ու Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է դերասանուհի Էմբեր Հերդի և մոդել Կարա Դելևինի հետ խմբակային սեքսի մասին տեղեկությունը, հայտնում է Page Six-ը։

Գործարարը հայտարարել է, որ ընկերական հարաբերություններ ունի Դելևինի հետ, սակայն երբեք նրա հետ ինտիմ հարաբարերություններ չի ունեցել, և վերջինս կարող է դա հաստատել։

Միլիարդատերն ընդգծել է, որ Հերդի հետ սկսել է հանդիպել վերջինիս՝ Ջոնի Դեփից բաժանվելուց հետո՝ մեկ ամիս անց։ Նա դերասանին առաջարկել է փակել պատերազմի էջը. «Կյանքը չափազանց կարճ է այսքան երկարատև բացասականի համար»։

Այն մասին, որ Հերդը սիրային կապ է ունեցել Դելևինի և Մասկի հետ, ամուսնացած լինելով Դեփի հետ, ավելի վաղ հայտարարել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղի հարևանը՝ Ջոն Դրյուն։ Նա այդ մասին հայտնել է Դեփն ընդդեմ Հերդի զրպարտության մասին գործի քննության ընթացքում։

Երեքին էլ 2016թ.-ին նկատել են Դեփի առանձնատանը, ուր նրանք գիշեր են անցկացրել։ Դրյուն նախկինում ամուսնացած է եղել Հերդի լավագույն ընկերուհու՝ Ռոքել Պենինգթոնի հետ։ Նրա խոսքով՝ նախկին կինն իրեն հայտնել է, որ դերասանուհին սիրավեպ է ունեցել Դելևինի ու Մասկի հետ։