Ռեժիսոր Աննա Մելիքյանը սկսել է նոր սերիալի նկարահանման աշխատանքները

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը սկսել է «Քնքշանք»  սերիալի  արտադրությունը, որը հիմնված է նույնանուն կարճամետրաժ ֆիլմի վրա։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Ինստագրամում գրել է կարճամետրաժ ֆիլմում գլխավոր դերակատարուհի Վիկտորիա Իսակովան։ Տղամարդու գլխավոր դերակատարը Եվգենի Ցիգանովն է։

Դերասանական կազմին միանալու են նաև  Աննա Միխալկովան, Ինգեբորգա Դապկունայտեն, Յուլիա Պերեսիլդը, Ռավշանա Կուրկովան  և ուրիշներ։

Դերասանների և նախագծի ռեժիսորի խոսքերով, ֆիլմում բացահայտվելու է գլխավոր հերոսուհու կյանքից մանրամասները՝ միջին տարիքի Ելենա Իվանովայի, որը  հանուն կարիերայի մոռացել է իր անձնական կյանքի մասին։