Դիանա Մխիթարյանն ու Կարեն Ասլանյանը սիրավե՞պ ունեն

Վերջին շրջանում հաճախ են շրջանառվում լուրեր երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանի և դերասան Կարեն Ասլանյանի սիրավեպի մասին։
Նրանք գրեթե միշտ միասին են։ Դերասանները միասին հանդես են գալիս տարբեր հեռուստանախագծերում, բացի այդ՝ Կարենը զբաղվում է Դիանայի պրոդյուսինգով։
Սակայն միևնույն է, երկրպագուները համոզված են, որ նրանց հարաբերություններն ավելին են, քան գործնականը։
Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Դիանան ու Կարենն, իսկապես, սիրում են միմյանց, սակայն խուսափում են հանրայանացնել իրենց հարաբերությունները։