Հայտնի plus size մոդել Էշլի Գրեհեմը ցույց է տվել, թե ինչպես է ուտելիս կոտրել ատամը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկուհի հայտնի plus size մոդել Էշլի Գրեհեմը Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ երկրպագուներին ցույց է տվել իր կոտրված ատամը։

Տեսանյութում 32-ամյա Գրեհեմը պատմել է, թե ինչպես է կոտրել այն։

Plus-size մոդելի խոսքով՝ իր առջևի ատամը կոտրել է վարսակի թխվածքաբլիթներ ուտելիս։ Ընդ որում, մոդելն ընդգծել է, որ թխվածքաբլիթներն իր մայրն է պատրաստել և շատ համեղ են եղել, պարզապես նա դրանք որոշել է սառցախցիկում պահել։

Գրեհեմի երկրպագուները գնահատել են մոդելի հումորի զգացումը և խորհուրդ տվել հնարավորինս շուտ ատամնաբույժի այցելել։

Զավեշտալի տեսանյութը դիտել են ավելի քան երկու միլիոն անգամ։ Ժամերի ընթացքում այն ստացել է 244 հազար հավանում։