Վախեցնող տեսարան․ Էշլի Գրեմը կոտրել է իր ատամը (տեսանյութ)

Էշլի Գրեմն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր տեսանյութով, որը շատ է անհանգստացրել երկրպագուներին․ մոդելը ցույց է տվել իր կոտրված ատամը։
Տեսանյութում Գրեմը բացատրել է, որ ատամը կոտրվել է թխվածքաբլիթի պատճառով։ Գրեմը բացատրել է, որ թխվածքաբլիթները պահվում են սառնարանում, և երբ նա այն հանել ու կծել է, ատամն արմատից կոտրվել է։
Դատելով մոդելի արձագանքից՝ նա չի տխրել, այլ ժպիտով է ընդունել այդ ամենը։

Նշենք, որ ինչպես հայտնիների մեծ մասը, 32-ամյա Էշլի Գրեմն այժմ ինքնամեկուսացված է տանը, որպեսզի դանդաղեցնի կորոնավիրուսի տարածումը:
Plus-size մոդելն այս անգամ իր ժամանակն անցկացնում է Նեբրասկա նահանգի իրենց տանը ընտանիքի` մոր, ամուսինու՝ Ջասթին Էրվինի և երկու ամսական որդու՝ Այզեկի հետ միասին։