Նազենի Հովհաննիսյանը ներկայացրել է «Հավատքի ուժ» նախագծի նոր թողարկումը

Համացանցում արդեն հասանելի է «Հավատքի ուժ» նախագծի նոր թողարկումը։
Ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Նախագծի պրոդյուսերը Սոֆի Մխեյանն է։
Ստեղծագործական խմբում ընդգրկված են նաև ֆիլմի խմբագիրներ՝ «Սաղմոսերգու» արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանը և Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը։
«Հավատքի ուժը» օնլայն նախագիծ է, որը ներկայացվելու է միայն օնլայն հարթակում։
2020 թվականի ընթացքում ներկայացվելու է 12 իրապատում, որոնցից մի քանիսը նկարահանվելու է Հայաստանի սահմաններից դուրս։