Տիմատիի և Անաստասիա Ռեշետովայի ծնողները վիճե՞լ են

Վերջին շրջանում երկրպագուների շրջանակներում շշուկներ էին պտտվում, որ հայտնի ռեփեր Տիմատիի մայրիկը՝ Սիմոնա Յունուսովան, այդքան էլ չի սիրում իր երկրորդ թոռնիկի մորը՝ Անաստասիա Րեշետովային։
Ժամեր առաջ այդ շշուկներին ավելացավ ևս մեկը․ այն, որ Սիմոնան վիճել է, Անաստասիայի մոր հետ։
Նման քննարկումների առիթ է դարձել այն փաստը, որ Տիմատիի մայրիկը ինստագրամյան էջում դադարել է հետևել Րեշետովայի մոր էջին։
Իհարկե, սա նման կարծիք կազմելու համար հիմնավոր ապացույց չէ և ինստագրամյան երկրպագուները փորձել են ամեն կերպ հարցերի միջոցով պարզել ողջ եղելությունը։

Յունուսովան իր վերաբերմունքը որդու ընտրյալի նկատմամբ հստակ արտահայտել էր դեռ այս տարվա սկզբին․ հետևորդներից մեկը հարցրել էր կնոջը. «Ինչո՞ւ է ձեր էջում այդքան քիչ լուսանկար Անաստասիայի հետ։ Այնպիսի զգացողություն է, ասես, նա ընտանիքի անդամ չէ»։
Սիմոնան հաստատել էր երկրպագուի ենթադրությունները։ «Երբեք չեմ երազել դստեր մասին», – պատասխանել էր նա: