Կուրտ Քոբեյնի կիթառը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով (լուսանկար)

ԱՄՆ-ի աճուրդներից մեկում Nirvana խմբի նախկին վոկալիստ Կուրտ Քոբեյնի ակուստիկ կիթառը, որով նա նվագել է 1993 թվականին, վաճառվել է ռեկորդային` ավելի քան 6 միլիոն դոլարով: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Julien’s Auctions աճուրդային տանը:

«Վաճառված է 6 010 000 դոլարով: Նոր համաշխարհային ռեկորդ կիթառի համար: Կուրտ Քոբեյնի կիթառն է, որով հանդես է եկել MTV Unplugged համերգի ժամանակ»,- ասված է աճուրդային տան հայտարարության մեջ:

Հայտնի է, որ Քոբեյնը այդ կիթառով նվագել է 1993 թվականի նոյեմբերի 18-ին` մահվանից շուրջ 5 ամիս առաջ:

1994 թվականին Քոբեյնը ինքնասպան էր եղել: