Հայտնի է, թե երբ կկայանա «Էմմի» մրցանակաբաշխությունը

ԱՄՆ հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակաբաշխությունը կայանալու է սեպտեմբերի 20-ին ABC հեռուստաալիքով։ gazeta.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Թվիթերում գրել է ամերիկացի կատակերգու Ջիմի Քիմելը։ Նա նաև հայտնել է, որ ինքն է վարելու արարողությունը։

«Ես չգիտեմ՝ որտեղ կամ ինչպես կամ նույնիսկ ինչու ենք մենք դա անում, բայց մենք դա անում ենք, և ես պետք է վարեմ միջոցառումը»,- գրել է Քիմելը։

Նշվում է, որ նա արդեն երրորդ անգամ է վարելու «Էմմի» մրցանակաբաշխությունը։

«Էմմիի» 2020 թվականի հավակնորդների անունները հայտնի կդառնան հուլիսի 28-ին։