Ռասիզմի դեմ շարժման պատճառով Johnson & Johnson-ը վաճառքից հանել է իր ամենապահանջված արտադրանքներից մեկը

Ռասիզմի դեմ շարժման ֆոնին, որն ընդգրկել է աշխարհի շատ երկրներ, ընկերությունները սկսել են փոխել իրենց քաղաքականությունը։
Johnson & Johnson-ը վաճառքից հանել է մաշկի երանգն ավելի բաց դարձնող քսուքի արտադրությունը։
Ապրանքանիշի ղեկավարությունն այդ քայլը բացատրել է՝ ասելով, որ տվյալ քսուքների արտադրանքը մաշկի բաց տոնը ներկայացնում է որպես առավել շահեկան ի համեմատություն բնականի։

Հիշեցնենք, որ Մինեապոլիսում կեղծ թղթադրամ շրջանառելու մեղադրանքով բերման ենթարկվելու ընթացքում սպիտակամորթ ոստիկանի կողմից խեղդամահ արված 46-ամյա Ջորջ Ֆլոյդը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում դարձել է ռասայական խտրականության դեմ պայքարի նահատակի խորհրդանիշ։
Ոստիկիան Դերեկ Շովինը ծունկն ինը րոպե պահել է Ֆլոյդի կոկորդին։ Նրա վերջին խոսքերն էին «Մամա… Խնդրում եմ, չեմ կարող շնչել»։
Շովինը մնացել է անդրդվելի։ Հիմա նա բանտում է, ինչպես նաև բերման ենթարկելու գործողության մասնակից ևս երեք արդեն նախկին ոստիկանները։
Հենց այս դեպքից հետք էլ սկսվեց ռասիզմի դեմ շարժման նոր ալիքը։