Ամուսնալուծության մասին լուրերից հետո Պոլինա Գագարինայի ամուսինը լուսանկար է հրապարակել

Շաբաթներ շարունակ լրատվամիջոցները քննարկում էին երգչուհի Պոլինա Գագարինայի և նրա ամուսնու՝ լուսանկարիչ Դմիտրի Իսհակովի բաժանումը, սակայն ժամեր առաջ Դմիտրին իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, ինչի արդյունքում երկրպագուների ու լրագրողների բոլոր կասկածները հօդս են ցնդել։ Դմիտրիի հրապարակած լուսանկարում երևում են Պոլինան ու երկու երեխաները։
«Ուշադիր եղեք ձեր հայրիկների նկատմամբ»,-լուսանկարին կից գրել է Իսհակովը։ Րոպեների ընթացքում լուսանկարը հազարավոր լայքեր ու մեկնաբանություններ է հավաքել։ Երկրպագուներն անչափ ուրախացել են, որ սիրելի զույգի ամուսնալուծության մասին լուրերը կեղծ էին։

Մինչ այս լուսանկարի հրապարակումը թե՛ Պոլինան, թե՛ Դմիտրին խուսափում էին որևէ կերպ պատասխանել իրենց բաժանման վերաբերյալ հարցերին, սակայն նրանցից ոչ ոք չի հերքում տարածված լուրերը։
Չնայած երկրպագուները նկատել էին, որ զույգն ինստագրամյան միկրոբլոգերից դեռ չի հեռացրել ընտանեկան, ռոմանտիկ լուսանկարները և հույս ունեին, որ բաժանության մասին լուրերը կհերքվեն։