140 կգ քաշ ունեցող երգչուհին ամբողջովին մերկացել է

32-ամյա երգչուհի Լիզզոն, ով կշռում է 140 կգ, շոկի է ենթարկել երկրպագուներին՝ նրանց ներկայանալով ամբողջովին մերկ՝ ծածկված միայն շքեղ ու երկար վարսերով։ Ինստագրամյան էջում հրապարակված այս տեսանյութը միակը չէ, Լիզզոն հաճախ է ներկայանում կիսամերկ ու համարձակ կերպարներում։
«Ես այնպիսին եմ, ինչպիսին դուք տեսնում եք ինձ. մարդկանց համար անսովոր է դա, որովհետև բոլորը սովոր են անբնական ու շինծու երևույթներին»,-ավելի վաղ հայտարարել է Լիզզոն:

Նրա հրապարակած տեսանյութը նվիրված է 1865 թվականին Տեխաս նահանգում աֆրոամերիկացիների ազատագրմանը։ Լիզզոն իր տեսանյութում հայտարարում է, որ ցանկացողները կարող են բարեգործություն կատարել՝ օգնելով կարիքի մեջ գտնվող սևամորթներին։

Նշենք, որ երգչուհի Լիզզոն հաղթող է ճանաչվել «Գրեմմիի» 8 անվանակարգերում, հայտնվել է հեղինակավոր 11 ամսագրերի շապիկներին և ունցել է մի քանի մենահամերգ, որոնք անցել են լեփ-լեցուն դահլիճներում, և այս բոլոր հաջողություններին երգչուհին հասել է բավականին կարճ ժամանակահատվածում: