«Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սև օր»․ Մահացել է Արամ MP3-ի հայրը

Արամ MP3-ն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու հայտնել, որ հիվանդության պատճառով կյանքից հեռացել է նրա հայրը՝ Ավետիք Սարգսյանը։

«4 և կես տարվա պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչև վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես… Այսօր տեղի ունեցավ այն, ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման: Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սև օր: Այսօր ես կորցրի իմ ՀՈՐԸ»,- գրել է երգիչը։

Showbiz.am-ը ցավակցում է Սարգսյանների ընտանիքին։