Հյու Ջեքմանը կմարմնավորի Էնցո Ֆերարիին վերջինիս մասին կենսագրական ֆիլմում․ մանրամասներ

ԶԼՄ-ները տեղեկացել են, որ ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը դիտարկվում է Էնցո Ֆերարիի դերում վերջինիս մասին կենսագրական ֆիլմում խաղալու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Deadline-ին:

Իտալացի հայտնի ավտոկոնստրուկտորի և ձեռնարկատիրոջ կյանքի մասին պատմող ֆիլմը, պարբերականի տեղեկություններով, կնկարահանի «Օսկարի» քառակի մրցանակակիր Մայքլը Մաննը:

Սպասվում է, որ ֆիլմում կպատմեն 1957-ին տեղի ունեցած Mille Miglia մրցության մասին, որի ընթացքում տեղի ունեցած պատահարի հետևանքով Ferrari ավտոմեքենայում ջախջախվել էր մրցարշավորդը, հանդիսատեսներից մի քանիսն էլ մահացել էին:

Էնցո Ֆերարիին այդ ժամանակ մեղադրել էին չկախնամտածված սպանության համար: