Մոնիկա Բելուչին Փարիզում մասնակցել է Jam Capsule ցուցահանդեսի բացմանը (լուսանկարներ)

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին Փարիզում կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների թուլացումից հետո Grande Halle de La Villette կենտրոնում մասնակցել է Jam Capsule ցուցահանդեսի բացմանը, գրում է Daily Mail-ը։

55-ամյա իտալացի դերասանուհին միջոցառման համար ընտրել է խորը լանջաբացվածքով սև կոմբինեզոն։ Մոնիկա Բելուչին եղել է նուրբ դիմարհարդարմամբ և հավաքած վարսերով։ Դերասանուհին ցուցահանդեսից առաջ լուսանկարվել է նաև ռեժիսոր Թոմ Վոլֆի հետ։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի դերասանուհին միջոցառմանն առանց 36-ամյա զուգընկերոջ՝ նկարիչ Նիկոլաս Լեֆևրոնի է եղել, որի հետ, ըստ տեղեկությունների, սկսել էր հանդիպել 2017 թվականի մայիսից՝  նախկին ամուսնու՝ Վենսան Կասելի հետ բաժանությունից 4 տարի անց:

«Ես արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում եմ մի տղամարդու հետ: Նա այլ մասնագիտություն ունի և հաճախակի գործուղումների է մեկնում աշխարհով մեկ: Այդ պատճառով նա ինձ հիանալի է հասկանում և կիսում է իմ ապրելակերպը: Ես շատ երջանիկ եմ»,-հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր Բելուչին:

Սակայն հարցին, թե չի պատրաստվում կրկին ամուսնանալ, դերասանուհին պատասխանել էր, որ երկու բաժանություններից հետո իրեն ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե որն էր բաժանությունների պատճառը:

«Եկեք ուղղակի ասենք, որ այս պահին ուսումնական փուլում եմ»,- հավելել էր դերասանուհին: