Սառա Ջեսիկա Փարքերին ամուսնու հետ Նյու Յորքի լողափերից մեկում հանգիստը վայելելիս են նկատել (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերին օրերս ամուսնու՝ դերասան և երգիչ Մեթյու Բրոդերիքի հետ Նյու Յորքի լողափերից մեկում հանգիստը վայելելիս են նկատել, գրում է Daily Mail պարբերականը։

Մարտին ծննդյան 55-ամյակը նշած դերասանուհին սև լողազգեստով և գոտկատեղին կապված սպիտակ վերնաշապիկով հրաշալի տեսք է ունեցել։

Հայտնի է, որ փոքր տարիքում դերասանուհին բալետի պարերի է հաճախել, որն էլ օգնել է նրան հետագա ամբողջ կյանքում այդ նույն խիստ ռեժիմով ֆիթնեսի պարապմունքների հաճախել և հետևել կազմվածքին։

Նշվում է, որ Փարկերն ինչպես ծննդյան տարեդարձը, այնպես էլ Բրոդերիքի հետ ամուսնության 23-ամյակը կարանտինային պայմաններում է նշել։