Գարիկ Խարմլամովն ու Քրիստինա Ասմուսն ամուսնալուծվել են

32-ամյա դերասանուհի Քրիստինա Ասմուսն ու 39-ամյա Գարիկ Խարլամովն իրենց ինստագրամյան էջերում խոստովանել են, որ որոշել են ամուսնալուծվել։
«Ցավոք, մենք նույնպես թրենդի մեջ ենք։ Մենք բաժանվում ենք։ Բայց ես ցանկանում եմ միանգամից ներկայացնել իրավիճակը։ Մեր բաժանության մեջ մեղավոր չէ ոչինչ ու ոչ մեկ, ո՛չ կարանտինը, ո՛չ «Տեքստ» ֆիլմը (որտեղ Ասմուսը 18+ տեսարանում էր նկարահանվել)։ Մեղավոր ենք միայն մենք՝ ինքներս»,-ասում է Քրիստինան և հավելում,-«Այս որոշումը մենք միանգամից չենք կայացրել։ Այն ծագել է մեր մտքում դեռ մեկ տարի առաջ։ Մենք բաժանվում ենք՝ միմյանց նկատմամբ մեծ հարգանք տածելով։ Ես հիմա լի եմ շնորհակալությամբ ու մարդկային սիրով, հույս ունեմ, որ հետագայում կկարողանանք պահպանել ընկերական հարաբերությունները՝ հանուն մեր դստեր»: Քրիստինան նաև խնդրել է լրագրողներին իրեն չանհանգստացնել։

Գարիկ Խարլամովը նույնպես որոշել է իր միկրոբլոգում անդրադառնալ այս հարցին և գրել է․ «8 տարի առաջ սկսվեցին մեր հարաբերությունները Քրիստինայի հետ։ Լավ թիվ է 8-ը՝ անվերջության նշանն է։ Սակայն կյանքում ոչինչ անվերջ չէ։ Եվ մենք, ցավոք, բացառություն չենք։ Իմ ու Քրիստինայի ճանապարհները, սակայն, այստեղ չեն վերջանում, այլ տեղափոխվում են այլ հարթակ, որտեղ, հույս ունեմ, կլինենք միմյանց նկատմամբ ընկերական ու հարգանքով»։
Նշենք, որ Քրիստինան և Գարիկը սկսել են իրենց սիրավեպը դեռ այն ժամանկ, երբ Գարիկն ամուսնացած էր իր առաջին կնոջ հետ։ 2013 թվականին զույգն օրինականացրել է հարաբերությունները, իսկ մեկ տարի անց ծնվել է նրանց առաջնեկը՝ Նաստյան։