Քեթի Փերին հայտնել է, որ փեսացուն՝ Օռլանդո Բլումը, չափազանց ոգևորված է աղջիկ երեխա ունենալու կապակցությամբ

Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերին Mix 104.1 Karson & Kennedy ռադիոհաղորդման ժամանակ հայտնել է, որ փեսացուն՝ բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը, չափազանց ոգևորված է աղջիկ երեխա ունենալու կապակցությամբ և անհամբեր սպասում է նրա լույս աշխարհ գալուն, գրում է ET-ն։

«Ես կարծում եմ, որ նա շատ ուրախ է փոքրիկ աղջիկ ունենալու կապակցությամբ։ Ասում են՝ աղջիկները հայրիկների սիրելիներն են»,- հայտնել է երգչուհին։

Փերին հավելել է, որ թեև ինքը նույնքան ոգևորված է, որքան Բլումը, սակայն կորոնավիրուսի համավարակի և ԱՄՆ-ում սոցիալական խռովությունների պայմաններում երբեմն զգացմունքները տեղի են տալիս։

«Աշխարհում խառնաշփոթ է երեխա լույս աշխարհ բերելու համար»,- հայտնել է Փերին։

Ինչ վերաբերում է դստեր անվանը, երգչուհին բացահայտել է, որ դեռևս անուն չեն որոշել։

Զույգը մարտին հայտարարել էր, որ սպասում է իր առաջնեկին։