Ինչո՞վ է զբաղվում կարանտինի ընթացքում Հեյլի Բիբերը

Կարանտինի ընթացքում կանանց մի մասը գիրանում է, մյուս մասն էլ, օգտվելով առիթից, զբաղվում է սպորտով՝ կատարելագործելով մարմինը։
Հայտնի երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլին, պատկանում է կանանց երկրորդ խմբին։ Նա գրեթե դուրս չի գալիս իր բնակարանից, իսկ դուրս գալու դեպքում գնում է միայն մարզասրահ։
Օրերս պապարացիները լուսանկարել են նրան հենց մարզարահում։ Երկրպագուներին հիացրել է Հեյլիի կազմվածքը։

Նշենք, որ անցյալ շաբաթ պապարացիները հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերին և նրա կնոջը նկատել էին Յուտայի ազգային այգու լճերից մեկում լողալիս։
Հայտնի է, որ ամուսնական զույգն ուղևորության է մեկնել Marathon Coach-ի շքեղ ինտերիերով ավտոբուսով, որի վարձակալությունն, ըստ հաղորդման, արժե 1 մլն դոլար։