Black Star-ը Եգոր Կրիդից 973,5 հազար ռուբլի է պահանջում

Տելեգրամյան Mash ալիքը հայտնում է, որ Black Star-ը դատական հայց է ներկայացրել իր նախկին անդամներից մեկի՝ Եգոր Կրիդի դեմ՝ նրանից պահանջելով 973,5 հազար ռուբլի։
Black Star-ի հիմնադիրի՝ Տիմատիի և Եգոր Կրիդի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը Եգորի՝ 2019 թվականին Ստավրոպոլում անցկացրած համերգն է։ Բանն այն է, որ այդ ժամանակ Կրիդն արդեն խզել էր Black Star-ի հետ իր պայմանագիրն ու իրավունք չուներ համերգի ընթացքում ներկայացնել իր հին երգերը։
Նշենք, որ Կրիդը միակը չէ, ով լքել է Black Star-ը։ Լեյբլից սկանդալով հեռացել են նաև Լևան Գորոզիան, Ջիգանը, հայազգի Քրիստինա Սին և այլք։