Շատերը պնդում են, որ 5-ամյա արքայադուստր Շառլոթը չափազանց նման է իր տատին՝ արքայադուստր Դիանային (լուսանկարներ)

Օրերս Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ծննդյան և Հայրերի օրվա կապակցությամբ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ընտանեկան լուսանկարների շարք էին հրապարակել։ Դրանց հրապարակումից հետո շատ երկրպագուներ պնդում են, որ 5-ամյա արքայադուստր Շառլոթը չափազանց նման է իր տատին՝ հանգուցյալ արքայադուստր Դիանային, գրում է The Sun-ը։

Քենսինգթոնյան պալատի Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարներում 38-ամյա արքայազն Ուիլյամը խաղում է երեք երեխաների՝ 6-ամյա արքայազն Ջորջի, 5-ամյա արքայադուստր Շառլոթի և 2-ամյա արքայազն Լուիի հետ։

Թագավորական ընտանիքի հազարավոր երկրպագուներ մեկնաբանել են լուսանկարները սոցցանցերում՝ կիսվելով արքայադուստր Դիանայի՝ փոքր տարիքում արված լուսանկարներով և ընդգծելով արքայադուստր Շառլոթի և նրա նմանությունը։

Օգտատերերը նշել են, որ հատկապես նմանեցնում են նրանց ժպիտն ու դիմագծերը։