Մարկուս Ռեշֆորդը դարձել է Jay-Z-ի սպորտային գործակալության հաճախորդը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դարձել է Roc Nation Sports սպորտային գործակալության հաճախորդը, որն, ի դեպ, պատկանում է հայտնի ամերիկացի ռեփեր Jay-Z-ին:

«Սա ընդամենը սկիզբն է: Բարի գալուստ ընտանիք, Մարկուս Ռեշֆորդ: Մենք հպարտանում ենք, թե ինչի ես հասել խաղադաշտից դուրս, և անհամբերությամբ սպասում ենք, որ շարունակենք ազդել հասարակության վրա»,- ասված է Roc Nation Sports-ի թվիթերյան էջում արված հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ Roc Nation Sports գործակալության հաճախորդն է նաև Ռեշֆորդի նախկին թիմակից Ռոմելու Լուկակուն: Այժմ բելգիացին հանդես է գալիս Միլանի «Ինտերում»: