Սվետլանա Խոդչենկովան վախեցրել է երկրպագուներին իր նիհարությամբ

Սվետլանա Խոդչենկովան իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով, թե ինչով է զբաղվում կարանտինի ընթացքում։ Դերասանուհին իր միկրոբլոգում մշտապես հրապարակումներ է անում առողջ ապրելակերպի, առողջ սննդի մասին ու կիսվում է խորհուրդնեով՝ իր երկրպագուներին սովորեցնելով առողջ պահել թե՛ հոգին, թե՛ մարմինը։

Սակայն այս անգամ նրա նոր լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։
Կադրում երևում է, որ դերասանուհին չափից ավելի շատ է նիհարել։ Նրա կազմվածքը վախեցրել ու անհանգստացրել է երկրպագուներին, ովքեր լուսանկարի մեկնաբանություններում խորհուրդ են տվել Սվետլանային մի փոքր քաշ հավաքել։