Գարիկ Խարլամովի և Քրիստինա Ասմուսի ամուսնալուծությունը շոուի մաս էր կազմում

Հայտնի ռուս շոումեն Գարիկ Խարլամովի և դերասանուհի Քրիստինա Ասմուսի ամուսնալուծության մասին լուրը կատակ է եղել: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտնել Comment Out յութուբյան-շոուի հաղորդավար Վլադիմիր Մարկոնին:

Հաղորդավարի խոսքով՝ ամուսինները մասնակցել են նախագծին և կատարել են դրա շրջանակներում ստացած առաջադրանքը: Ամուսնալուծության մասին նրանց գրառումները համացանցում իրականում նախագծի սցենարի մի մասն են եղել: Ի դեպ, նշվում է, որ իրենց հայտարարությունները զույգն արտագրել է «քարտից»:

Նախագծի շրջանակներում զույգն իբրև նման առաջադրանք է ստացել: Մակրոնին ընդգծել է, որ նրանց մասնակցությամբ թողարկումը կհրապարակվի հուլիսին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարիկ Խարլամովը և Քրիստինա Ասմուսն իրենց ինստագրամյան էջերում  հայտնել էին ութ տարի տևած հարաբերություններից հետո բաժանվելու մասին: