Մարկ Ցուկերբերգն ընտանիքի հետ հանգստանում է Հավայան կղզիներում՝ իր հանգստյան գոտում (լուսանկարներ)

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ընտանիքի հետ հանգստանում է Հավայան կղզիներում՝ Կաուայի կղզու 100 մլն դոլար արժողությամբ իր հանգստյան գոտում, մինչ մի շարք հայտնի ընկերություններ շարունակում են բոյկոտել սոցիալական ցանցը՝ ատելություն և բռնություն հրահրելու գրառումների հարցում Facebook-ի քաղաքականության և քայլեր չձեռնարկելու համար, գրում է Daily Mail-ը։

Facebook-ի հիմնադրին, որը վերջերս դարձել է աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդը, պապարացիները լուսանկարել են Կաուայի կղզու լողափում՝ կնոջ՝ Պրիսցիլա Չանի և իրենց 2 դուստրերի՝ Մաքսի և Աուգուստի հետ։

Ընտանիքին ուղեկցել է ևս մի զույգ և նրանց երեք մանկահասակ երեխաները։

Forbes-ի վարկածով, որը հրապարակվել է այս ամիս, 36-ամյա Ցուկերբերգի կարողությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ աճել է 30,1 մլրդ դոլարով:

Ավելի վաղ Facebook-ի ղեկավարը հաղորդագրություն էր տարածել, որում բացատրել էր, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան գրառման հարցում, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը, որոնք սկսվել են ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

«Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք ընթերցում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել»,- հայտնել էր Ցուկերբերգը։