Ո՞վ է գրավել Տիմոտի Շալամեի սիրտը

24-ամյա դերասան Տիմոտի Շալամեն, ով վերջին ժամանակներում սիրային հարաբերություններ ուներ Ջոնի Դեփի դստեր՝ Լիլի-Ռոուզի հետ, այժմ հանդիպում է մեկ այլ գեղեցկուհու հետ։ Նրա սիրտը գերել է 30-ամյա Էյսոն Գոնսալեսը։ Պապարացիներն անգամ լուսանկարել են զույգին միասին։
Սիրահարները ինքնամեկուսացումն անցկացնում են Մեքսիկայում գտնվող իրենց ամառանոցում։

Նշենք, որ 30-ամյա գեղեցկուհին նախկինում սիրավեպեր ուներ Կրիշտիանու Ռոլանդուի, Քելվին Հարիսի, Լիամ Հեմսվորթի հետ։
Երկրպագուներից շատերը կարծում են, որ Տիմոտիի և Լիի-Ռոուզի բաժանման պատճառը հանդիսացել է հենց Էյսոնը։
Նշենք, որ սիրահարները դեռ պաշտոնապես չեն խոստովանել իրենց հարաբերությունների մասին։