Էվա Խաչատրյանը դիմել է ոճափոխության

Կարանտինը փորձարկումների համար իդեալական ժամանակաշրջան է, որովհետև եթե ձեզ մոտ ինչ-որ բան չհաջողվի, դրա մասին ոչ ոք չի իմանա։
Իր ինստագրամյան էջում Էվա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով, որտեղ ցուցադրել է իր նոր սանրվածքը։
Գանգրահեր գեղեցկուհին որոշել է մազափունջ կտրել։ Նրա ոճափոխությունն անչափ դուր է եկել երկրպագուներին։

Հիշեցնենք, որ Բելլա Հադիդը տնային մեկուսացման ժամանակ նույնպես որոշել էր ոճափոխություն կատարել և ինքնուրույն ճակատի վրա մազափունջ է կտրել։ Ստացված արդյունքը նա ցույց է տվել իր Ինստագրամում։Ըստ 23-ամյա մոդելի՝ ինքը սա սովորել է աստղային ոճաբան Ջեն Ատկինից, ով ուսուցողական տեսահոլովակ է տեղադրել Tik Tok-ում։ Եթե չլիներ կարանտինը, Բելլան դժվար թե որոշեր նման քայլի դիմել: