«Орла и Решки»-ի նախկին հաղորդավարուհին հայտնվել է հիվանդանոցում

Նատալյա Նևեդրովան, ով նախկինում վարում էր հայտնի ու սիրված «Орла и Решки» հաղորդումը, իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել հիվանդանոցից։ Երկրպագուները սկսել են անհանգստանալ և հետաքրքրվել, թե ինչ է պատահել Նատալյայի հետ։
Նևեդրովան հանգստացրել է նրանց բոլորին ՝ հայտնելով, որ հիվանդանոցում է հայտնվել իր ցանկությամբ․ նա դիմել է պլաստիկ վիրահատության՝ ցանկանալով վերադարձնել կրծքերի նախկին գեղեցիկ տեսքը։

Լրագրողների հետ զրույցում Նատալյան հայտնել է, որ ծննդաբերությունից հետո կրծքերը կորցրել էին իրենց նախկին գրավչությունը, ինչն էլ իրեն ստիպել է մտածել մամոպլաստիկայի մասին։
Նատլյան նաև պատմել է, որ ծննադաբերությունից հետո նա կարողացել է ազատվել բավականին մեծ քաշից, ինչի հետևանքով կրծքերի ձևն ու տեսքը շատ է տուժել։ Հաղորդավարուհին չի զղջում իր քայլի համար և հավատացնում է, որ այժմ նա արդեն էլ չի բարդույթավորվում իր արտաքինի պատճառով։