«Գնացեք գրողի ծոցն ու հերիք է օգտագործեք երգս»․ Panic! At the Disco խմբի մեներգիչը Թրամփից պահանջել է հանրահավաքների ժամանակ չօգտագործել իր երաժշտությունը – Showbiz.am

«Գնացեք գրողի ծոցն ու հերիք է օգտագործեք երգս»․ Panic! At the Disco խմբի մեներգիչը Թրամփից պահանջել է հանրահավաքների ժամանակ չօգտագործել իր երաժշտությունը

Ամերիկացի երգիչ, Panic! At the Disco ռոք խմբի մենակատար Բրենդոն Ուրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից պահանջել է հանրահավաքների ժամանակ չօգտագործել իր երաժշտությունը։ Այս մասին երաժիշտը գրել է Twitter-ում։

«Թրամփի նախընտրական շտաբ, գնացեք գրողի ծոցն ու հերիք է իմ երգն օգտագործեք»,- գրել է երաժիշտը։

Մեկ այլ թվիթերյան գրառման մեջ երաժիշտն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել առաջիկա ընտրություններում չքվեարկել Թրամփի՝ «այդ հրեշի» օգտին, քանի որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը չի ներկայացնում ամերիկյան հասարակության իդեալները:

Նշենք, որ խոսքը խմբի ամենահայտնի երգերից մեկի՝ High Hopes երգի մասին է։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Ոստիկանությունը Լեդի Գագային է վերադարձրել գողացված բուլդոգներին, որոնց համար երգչուհին կես միլիոն դոլար էր խոստացել

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի երկու ֆրանսիական բուլդոգները` Կոջին և Գուստավը, որոնց նախօրեին գողացել էր անհայտ անձը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Ֆոտոներ

«8-րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը՝ ամուսնության 10-ամյակի առթիվ (ֆոտոշարք)

17 տարի միասին, որից 10 տարին ամուսնացած․ դերասան Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը երեկ տոնել են իրենց ամուսնության 10-ամյակը։...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են Givenchy-ի նոր հավաքածուի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Սուպերմոդելներ Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են ֆրանսիական հեղինակավոր Givenchy ապրանքանիշի գարուն-ամառ 2021 հավաքածուի ֆոտոշարքում, հայտնում է Daily Mail-ը...
Ավելին