«Լոնդոնի բանդաները» սերիալի երկրորդ եթերաշրջանը կնկարահանվի

Ժամանակակից գանգստերական «Լոնդոնի բանդաները» սերիալի երկրորդ եթերաշրջանը կնկարահանվի, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է NME-ն:

Առաջին սերիայի՝ 2020թ-ի ապրիլի 23-ին կայացած պրեմիերայից ընդամենը մեկ շաբաթ անց այն ավելի քան 2.3 միլիոն  մարդ էր դիտել, իսկ նման ցուցանիշով այս սերիալը գերազանցել է «Չեռնոբիլ»-ին:

Սերիալը Լոնդում երկու խոշոր քրեական խմբավորումների միջև ընթացող պայքարի մասին է: Սյուժեն կառուցված է հանցավոր աշխարհի ղեկավարի՝ Ֆիննա Ուոլլեսի սպանության վրա, որի որդին փորձում է վրեժ լուծել հոր մահվան համար:

Այս պահին երկրորդ եթերաշրջանի ցուցադրության ժամկետները դեռ հայտնի չեն: