Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի ամենահաջողակ երիտասարդ աստղերի ցանկը

Խառը մարտարվեստների UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը, երգչուհի Օլգա Բուզովան և ռեփեր Եգոր Կրիդը հայտնվել են ռուսական շոու-բիզնեսի և սպորտի՝ 40 տարեկանից երիտասարդ ամենահաջողակ ներկայացուցիչների առաջատար եռյակում:

Ռուսաստանցի ամենահաջողակ երիտասարդ աստղերի ցանկը հրապարակել է Forbes Russia-ն: Ցանկի մասնակիցների միջին տարիքը 32 է:

Ցանկը կազմելիս երկու գործոն է հաշվի առնվել՝ աստղերի տարեկան եկամուտը և հայտնիությունը, որը հաշվարկվել է 5 չափորոշիչով՝ ԶԼՄ-ներում և սոցցանցերում հիշատակումներով, Яндексе-ում և Google-ում որոնումներով, հետևորդների քանակով Ինստագրամում և YouTube-ում:

Նուրմագոմեդովի տարեկան եկամուտը գնահատվել է 16.5մլն դոլար, նրա անունը ԶԼՄ-ներում հիշատակվել է 49 000 անգամ, Բուզովայինը՝ 2.7 մլն դոլար և 43 000 հիշատակում, Կրիդինը՝ 6.9 մլն դոլար և 11 000 հիշատակում:

Առաջատար տասնյակում տեղ են գտել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ռեփեր Տիմատին, երգիչ Դիմա Բիլանը, երգչուհի Պոլինա Գագարինան, հոկեյիստ Արտեմի Պանարինը և ռեփեր Բաստան: