Թինա Կանդելակին հայտնել է իր հանդեպ Սաակաշվիլիի ոտնձգությունների մասին (տեսանյութ)

Հաղորդավարուհի Թինա Կանդելակին հայտարարել է, որ Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանակին ոտնձգություններ է թույլ տվել իր հանդեպ:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին ռուս-վրաց հաղորդավարուհին հայտնել է յութուբյան ալիքով հեռարձակվող Подруги ծրագրի շրջանակներում:

«Ես դասական պատմություն ունեմ, երբ իմ հանդեպ փորձել է ոտնձգություններ անել Սաակաշվիլին: Արդեն հասուն տարիքում: Գործը հասել էր ծեծկռտուքի: Գիտեք, գուցե դա իմ բնավորությունն է: Ես ասացի. «Ցած դիր ինձ, անիծվես դու»: Վստահ եմ, որ ոչ մի վրացի ոտք չի դնի քո գերեզմանին»»,- պատմել է Կանդելակին:

Կանդելակին բացատրել է, որ երբ Վրաստանի գլխավոր սրբավայրում հուղարկավորում են հայտնի ղեկավարներին, ընդունված է և մեծ պատիվ է, երբ վրացիները քայլում են նրանց աճյունի վրայով: