«Երկար կարոտած խոսացինք, պլանավորեցինք, որ պիտի հանդիպենք»․ Վաչեի գրառումը Գևոյի մասին

Դերասան, հումորիստ, հաղորդավար Վաչե Թովմասյանը գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում դերասան Գևորգ Դոդոզյանի՝ Գևոյի մասին։ Այսօր՝ ավելի վաղ, հայտնի է դարձել Գևոյի մահվան մասին։

«Վա՜խ, Գևո ջան․․․ Սիրտս կտոր-կտոր եղավ … ախր մի շաբաթ առաջ էր՝ հեռախոսիս վրա գրվեց «Gevo Legend», երկար կարոտած խոսացինք, պլանավորեցինք, որ պիտի հանդիպենք, էս վիրուսն անցնի (((((( Իմ հանդիպած էն ամենամաքուր հոգիներից մեկը, պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ: Ես դեռ էն ժամանակ էի շատ հպարտ, որ մենք ընկերներ դարձանք, երջանիկ էի, որ վստահել, համաձայնել էիր աշխատել ինձ հետ, հիմա էլ…. լացս գալիս ա։ Աստված հոգիդ լուսավորի Գևս»,- գրել է Վաչե Թովմասյանը։