Շարլիզ Թերոնը ծաղրել է «անհավանական գիրացած» Սթիվեն Սիգալին

Ամերիկացի դերասանուհի Շարլիզ Թերոնը ծաղրել է «անհավանական գիրացած» դերասան Սթիվեն Սիգալին, այս մասին հայտնում է Daily Mail-ը։ «Ես առանց խնդրի կարող եմ նրա մասին կեղտոտ բաներ ասել, քանի որ նա կանանց հետ իրեն վատ է պահել։ Այնպես որ գնա գրողի ծոցը»,- ասել է արտիստը։

Թերոնը պարզաբանել է, որ նոր ֆիլմին պատրաստվելու ընթացքում, որում հարկավոր է տարբեր հնարքներ իրականացնել, ինքը YouTube-ում տեսանյութ է տեսել, որում Սիգալը մարտի մեջ է մտնում այկիդոյի մրցման ընթացքում։

Աստղը խոստովանել է, որ տեսածը չի տպավորել իրեն։ «Նա ավելորդ քաշ ունի, նա դժվարությամբ է կռվում։ Նայեք, սա ծիծաղելի է»,- նշել է դերասանուհին։ Նա նաև նշել, է, որ իրավունք ունի նման մեկնաբանություն անել, քանի որ դերասանին նախկինում մեղադրել են կանանց սեքսի հարկադրելու մեջ։