Նուրբ և եթերային․ դերասանուհի Էլեն Ազնավուրյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը նոր ֆոտոշարք է իրականացրել, որի առաջին կադրերն արդեն հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում։ Լուսանկարների մի մասն էլ տեղ է գտել դերասանուհու լուսանկարչի էջում։

Կադրերում Էլենը նուրբ և եթերային կերպարում է․ դերասանուհին կրում է բաց վարդագույն երանգի երկարափեշ զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել է գեղեցիկ դիմահարդարման և արձակած վարսերի օգնությամբ։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Էլենը դիմել է պլաստիկ վիրահատության և փոխել է քթի ձևը։ Հավելենք, որ դերասանուհին այժմ եթերային զբաղվածություն չունի։