Լերա Կուդրյավցևան առաջին անգամ կիսվել է թոռան լուսանկարով

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով՝ առաջին անգամ ներկայացնելով երկրպագուներին իր թոռնիկին՝ Լյովային։
Լուսանկարում երևում է նաև հաղորդավարուհու որդին Ժանը։
«Իմ սիրելի թոռը՝ Լյովան։ Ես ՝ Լերա տատիկս։ Որդիս, թոռս։ Ես նաև գեղեցկուհի հարս ունեմ։ Հետո ցույց կտամ։ Մի խոսքով, մեծ ընտանիք»,- կադրը մեկնաբանել է Կուդրյավցևան։
Երկրպագուները ջերմ խոսքեր են հղել հաղորդավարուհուն լուսանկարի մեկնաբանություններում։

Նշենք, որ ընդամենը ամիսներ առաջ Լերան նշում էր իր դստեր 1-ամյակը։ Փաստորեն, երիտասարդ Լերայի դուստրն ու թոռնիկը միևնույն տարիքին են:
Նույն տարիքի են նաև հաղորդավարուհու ներկայիս ամուսինը՝ 31-ամյա Իգոր Մակարովն ու Լերայի որդին՝ Ժանը․ նրանք երկուսն էլ 30 տարեկան են։
Կուդրյավցևան իր ինստագրամյան էջում հաճախ է կիսվում ընտանեկան լուսանկարներով՝ ներկայացնելով երկրպագուներին՝ ինչպես է կարանտինի ընթացքում անցկացնում ժամանակը մտերիմների հետ։

Լերայի դուստրը